Լուծումներ
«Web Defense»
«Web Defense»-ը ներխուժման հայտնաբերման և կանխման համակարգ է, որը նախագծված է փոքր և միջին բիզնես ծավալող կազմակերպությունների համար:
Այն ընդունակ է իրական ժամանակում մշակել և կասեցնել ձեր վեբ-կայքին ուղղված ցանկացած տիպի հաքերային հարձակում՝ ապահովելով կայքի անխափան և կայուն աշխատանքը: Համակարգը նաև հնարավորություն ունի շաբաթվա կամ ամսվա կտրվածքով համառոտ հաշվետվություն ներկայացնելու գրանցված վնասակար փորձերի մասին` հասկանալու համար, թե ո՞ր հասցեներից են առավել հաճախ կատարվում հարձակման փորձեր, կայքի հատկապես որ բաժիններն են առավել հաճախ փորձարկման թիրախ դառնում և այլն:
Նախագծման փուլում համակարգն արդեն փորձարկվել է այնպիսի վեբ-կայքերի վրա, որոնք ունեն օրական 20.000-ից ավել այցելություն և 300.000-ից ավել էջերի դիտում՝ ցուցադրելով գերազանց արդյունքներ: