Թույլ տվեք հայտնաբերել, վերլուծել և գնահատել կիբեր ռիսկերը

Ծառայություններ

Մենք ունենք փորձ, ոլորտի իմացություն և վարպետություն` աշխարհով մեկ սփռված մեր հաճախորդներին արդյունավետ, չափելի արդյունքներ տրամադրելու համար:

Մեր անմիջական և պրագմատիկ հայկական մոտեցումը մեր առավելությունն է: Այս մոտեցումը հնարավոր է դարձրել պետական կառավարման մարմիններից, տեղական և միջազգային բանկերից, խոշոր ընկերություններից պայմանագրեր ստանալ և շահել` չնայած տարբեր երկրների հետ ունեցած մեծ մրցակցությանը:

Մենք խորհրդատվական, թեստավորման և հետազոտական ծառայություններ մատուցելու մեծ փորձ ունենք կրիտիկական ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, կառավարության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտներում:

Վեբ-կայքերի ամբողջական անվտանգության փաթեթներ

Մատչելի անվտանգության լուծում, ինչը կօգնի ձեռք բերել վստահություն Ձեր և Ձեր հաճախորդների միջև:


Starter

֏ 4,900 / ամիս
  • Ակտիվ պաշտպանություն
  • Անվտանգության ստուգում` Տարեկան
  • Ներխուժման կանխարգելում
  • Սահմանափակ DDoS պաշտպանություն
  • Պաշտպանություն չարամիտ ծրագրերից
  • Վնասակար կոդի ստուգում՝ Ամսական
  • Վարկանիշի մոնիտորինգ` Ամսական
  • Վնասակար ծրագրերի հեռացում
  • Կայքի առողջության մոնիտորինգ
  • Կայքի հասանելիության մոնիտորինգ
  • DNS կարգավորումների մոնիտորինգ
  • Աջակցություն
  • Անվտանգության նշան
  • Ընդհանուր խորհրդատվություն
  • Էլեկտրոնային ծանուցումներ
  • SMS ծանուցումներ
  • 24/7 աջակցություն

Basic

֏ 9,900 / ամիս
  • Ակտիվ պաշտպանություն
  • Անվտանգության ստուգում` Տարեկան
  • Ներխուժման կանխարգելում
  • Սահմանափակ DDoS պաշտպանություն
  • Պաշտպանություն չարամիտ ծրագրերից
  • Վնասակար կոդի ստուգում՝ Ամսական
  • Վարկանիշի մոնիտորինգ` Ամսական
  • Վնասակար ծրագրերի հեռացում
  • Կայքի առողջության մոնիտորինգ
  • Կայքի հասանելիության մոնիտորինգ
  • DNS կարգավորումների մոնիտորինգ
  • Աջակցություն
  • Անվտանգության նշան
  • Ընդհանուր խորհրդատվություն
  • Էլեկտրոնային ծանուցումներ
  • SMS ծանուցումներ
  • 24/7 աջակցություն

Enterprise

֏ 49,900 / ամիս
  • Ակտիվ պաշտպանություն
  • Անվտանգության ստուգում` Օրական
  • Ներխուժման կանխարգելում
  • Սահմանափակ DDoS պաշտպանություն
  • Պաշտպանություն չարամիտ ծրագրերից
  • Վնասակար կոդի ստուգում՝ Օրական
  • Վարկանիշի մոնիտորինգ` Օրական
  • Վնասակար ծրագրերի հեռացում
  • Կայքի առողջության մոնիտորինգ
  • Կայքի հասանելիության մոնիտորինգ
  • DNS կարգավորումների մոնիտորինգ
  • Աջակցություն
  • Անվտանգության նշան
  • Ընդհանուր խորհրդատվություն
  • Էլեկտրոնային ծանուցումներ
  • SMS ծանուցումներ
  • 24/7 աջակցություն

Մենք սպասարկում և պաշտպանում ենք ցանկացած հիմքով պատրաստված վեբ-կայքեր, ներառյալ՝

Բարձր արագագործությամբ վեբ հոսթինգի փաթեթներ

Ապահով և հուսալի ծառայություն, որը կատարյալ է Ձեր կայքերի տեղակայման համար:


Starter

֏ 1,900 / ամիս
  • Ընդհանուր
  • 8 ԳԲ տարածք
  • 136 ՄԲ օպերատիվ հիշողություն
  • 2 վեբ-կայքեր
  • 4 տվյալների բազաներ
  • ∞ FTP հաշիվներ
  • Փոստ
  • 2 Էլ.փոստի դոմեններ
  • POP/SMTP
  • Webmail
  • Անցանկալի նամակների ֆիլտրացում
  • Հակավիրուսային համակարգ
  • Էլ.փոստերի ուղորդում
  • Լրացուցիչ
  • DNS կարգավորումներ
  • phpMyAdmin
  • PHP/CGI
  • Perl/Python
  • SSH
  • Աջակցություն
  • Պահեստավորում շաբաթը 1 անգամ
  • Առաջնահերթ աջակցություն

Professional

֏ 8,900 / ամիս
  • Ընդհանուր
  • 30 ԳԲ տարածք
  • 1024 ՄԲ օպերատիվ հիշողություն
  • 8 վեբ-կայքեր
  • 16 տվյալների բազաներ
  • ∞ FTP հաշիվներ
  • Փոստ
  • 8 Էլ.փոստի դոմեններ
  • POP/SMTP
  • Webmail
  • Անցանկալի նամակների ֆիլտրացում
  • Հակավիրուսային համակարգ
  • Էլ.փոստերի ուղորդում
  • Լրացուցիչ
  • DNS կարգավորումներ
  • phpMyAdmin
  • PHP/CGI
  • Perl/Python
  • SSH
  • Աջակցություն
  • Պահեստավորում ամեն օր
  • Առաջնահերթ աջակցություն

Ultimate

֏ 12,900 / ամիս
  • Ընդհանուր
  • 60 ԳԲ տարածք
  • 3072 ՄԲ օպերատիվ հիշողություն
  • 16 վեբ-կայքեր
  • 32 տվյալների բազաներ
  • ∞ FTP հաշիվներ
  • Փոստ
  • 16 Էլ.փոստի դոմեններ
  • POP/SMTP
  • Webmail
  • Անցանկալի նամակների ֆիլտրացում
  • Հակավիրուսային համակարգ
  • Էլ.փոստերի ուղորդում
  • Լրացուցիչ
  • DNS կարգավորումներ
  • phpMyAdmin
  • PHP/CGI
  • Perl/Python
  • SSH
  • Աջակցություն
  • Պահեստավորում ամեն օր
  • Առաջնահերթ աջակցություն

Բոլոր փաթեթները ներառում են՝

Սահմանափակ DDoS պաշտպանություն
Ծառայության կայունության երաշխավորություն
Անվճար SSL հավաստագիր
WordPress, Drupal և այլ վեբ-ծրագրեր
24/7 աջակցություն էլ.փոստի միջոցով
Վճարումների փոխհատուցում 45 օրում

Ծառայություններ ձեռնարկությունների համար

Ծառայություններ՝ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք կարևորում են անվտանգության բոլոր պահանջները։


Ցանցերի ներթափանցման փորձարկում

Մի մեթոդ, որ գնահատում է ցանցային համակարգի անվտանգությունը` վերլուծելով և ուսումնասիրելով անվտանգության շրջանակներում հնարավոր բացթողումները կամ «անցքերը», ներխուժում սարքավորումների, ծրագրերի կամ այլ հավանական թերությունների մեջ: Այս փորձարկումները հայտնաբերում են անվտանգության համակարգի թերությունները, գնահատում պոտենցիալ վտանգի վնասները և տրամադրում տեխնիկական լուծում: Փորձարկումների արդյունքը հնարավորություն է ընձեռում ձեռնարկություններին անվտանգ որոշումներ կայացնել այնպիսի պայմաններում, ինչպիսիք են` նոր գրասենյակի ստեղծում, նոր ցանցի ենթակառուցվածքների տեղադրում, գոյություն ունեցող կամ նոր ծրագրերի արդիականացում:

Ցանցերի խոցելիության գնահատում

Խոցելիության գնահատումը ցանցերի և հոսթի հիմքի վրա հիմնված համակարգերի հետ կապված ռիսկերի չափման և դասակարգման գործընթաց է, որը թույլ է տալիս ռացիոնալ պլանավորել բիզնես ռիսկերը կառավարող տեխնոլոգիաները և գործունեությունը: Այն ներառում է անվտանգության, խոցելիությունների ավտոմատ վերլուծության կարգավորում, այնուհետև կազմում զեկույցներ, որոնք գտնում են անվտանգության խոցելի տեղերը և մանրամասն ուղղում դրանք: Խոցելիության գնահատումը ձևավորում, զարգացնում, վերանայում և հաստատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների անվտանգության դրույթները, ընթացակարգերն ու չափանիշները:

Վեբ-կայքերի ներթափանցման փորձարկում

Ի տարբերություն ցանցերի ներթափանցման փորձարկման, վեբ-կայքերի ներթափանցման փորձարկումը կենտրոնացած է վեբ-ծրագրերում պաշտպանության և պոտենցիալ ռիսկերը գտնելու վրա: Մեթոդներ օգտագործելով` հարձակվողները ներթափանցում են Ձեր վեբ-տարածություն` ձեռք բերելով ֆինանսական, անձնական եւ նույնիսկ բժշկական տեղեկատվություն: Այդ փորձարկումները ծրագրավորողներին թույլ են տալիս գնահատել և սերվերի, և հաճախորդի ծրագրերի խոցելի կողմերը:

Բաց կոդի աուդիտ

Այս աուդիտի նպատակն է մանրամասն վերանայել ծրագրային ապահովման կամ համակարգչային ծրագրի բաց կոդը՝ բացահայտելու առկա անվտանգության ռիսկերը: Անհրաժեշտության դեպքում, մշակված ծրագրային ապահովման վերլուծությունից բացի, մենք կարող ենք ստուգել նաև ծրագրում օգտագործվող կոմպոնենտների և ստանդարտ գրադարաններում անվտանգության ռիսկերի առկայությունը: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը իրականացնում է բաց կոդի աուդիտ բոլոր հայտնի ծրագրավորման լեզուների համար:

Պաշտպանություն DDoS հարձակումներից

Ծառայության մերժում բաշխված հասցեներից (DDoS) հարձակման մեթոդը նպատակ ունի մեծածավալ կամ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավոր անհասանելի դարձնել Ձեր վեբ-ռեսուրսները: Հարձակման նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և արդյունավետ պաշտպանության համար Ձեզ պրոֆեսիոնալ անվտանգության լուծում է անհրաժեշտ: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության մշակած «DDoS» դեմ լուծումն արդյունավետ կերպով պաշտպանում է ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր հարձակման մեխանիզմներից:

Վիրտուալ անձնական ցանց

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության վիրտուալ անձնական ցանց (VPN) ծառայությունը ապահովում է Ձեր ինտերնետային կապի գաղտնիությունը՝ կոդավորելով Ձեր ուղղարկվող և ստացված բոլոր թվային տվյալները: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը թվային տվյալների կոդավորման համար օգտագործվում է աշխարհում առաջատար «AES-256» կոդավորման ստանդարտը՝ կողմնակի անձանցից պաշտպանելով Ձեր անձնական և ֆինանսական տեղեկությունները:

Համակարգչատեխնիկական փորձաքննություն

Մենք առաջարկում ենք թվային փորձաքննությունների ամբողջական լուծումներ՝ արձանագրությունից մինչև վերլուծություն, ինչպես նաև փորձագետի եզրակացության ներկայացում դատարանում: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունն առաջնորդվում է «ISO/IEC 27037:2012» ստանդարտով, որը թույլ է տալիս թվային ապացույցների հայտնաբերման, հավաքագրման և պահպանման գործընթացն իրականացնել միջազգային փորձի պահանջներով: Ընկերությունը պարտավորվում է ապահովել փորձաքննության իրականացման ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը:

Անվտանգության խորհրդատվություն

Ձեր ցանցային գործողությունները, մուլտիմեդիա ծառայություններն ու թվային տվյալները միշտ վտանգի տակ են, սկսած DDoS հարձակումներից և վնասակար ծրագրերի ռիսկերից մինչև ծառայության կեղծում: Մեր փորձագետները կօգնեն Ձեզ անվտանգ պահել տվյալները, ծառայություններն ու ցանցային ենթակառուցվածքները, կսահմանեն տեխնոլոգիաների հետ ծանոթացման գործընթացը և կմշակեն ճկուն անվտանգության համակարգեր` հիմնված լավագույն փորձի, տեխնիկական հմտությունների և անվտանգության խորը գիտելիքների վրա:

Դասընթացներ

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ն առաջարկում է դասընթացների և կրթական ծրագրերի լայն շրջանակ տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր սպառողների համար: Դասընթացները կլինեն առաջադեմ ու փոխլրացնող` հնարավորություն տալով մասնակիցներին լրջորեն առաջադիմել յուրաքանչյուր մակարդակն ավարտելուց հետո: Դասընթացների և կրթության կենտրոնը առաջարկում է ստանդարտ ժամանակացույց, բայց դասընթացները կարող են կազմակերպվել նաև ըստ պահանջարկի, որպեսզի հարմարեցվեն հաճախորդների գրաֆիկին:

Աջակցություն

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի աջակից թիմը նվիրված է որակյալ ծառայություններ մատակարարելուն, որոնք ամբողջովին բավարարում կամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները: Մենք համագործակցում ենք անվտանգության ոլորտում առաջատար ընկերությունների հետ ամբողջ աշխարհում և ունենք հավաստագրման ամենաբարձր աստիճաններ: Այսպիսով դուք կարող եք վստահ լինել, որ մեր աջակից թիմը ունի գիտելիք և վարպետության բարձր մակարդակ, որ հնարավորություն է տալիս նրանց լիովին աջակցել Ձեր կազմակերպության աշխատանքի կարևորագույն անվտանգության համակարգերին:



Չե՞ք կողմնորոշվում, թե որն է առավել համապատասխանում Ձեզ

Մենք առաջարկում ենք որակյալ ծառայություններ, որոնք ամբողջովին բավարարում կամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները:


Զանգահարեք

+374 (96) 345-685

Գրեք մեզ

sales@cybergates.org