Ծառայություններ
Մենք ունենք փորձ, ոլորտի իմացություն և վարպետություն` աշխարհով մեկ սփռված մեր հաճախորդներին արդյունավետ, չափելի արդյունքներ տրամադրելու համար:
Մեր անմիջական և պրագմատիկ հայկական մոտեցումը մեր առավելությունն է: Այս մոտեցումը հնարավոր է դարձրել պետական կառավարման մարմիններից, տեղական և միջազգային բանկերից, խոշոր ընկերություններից պայմանագրեր ստանալ և շահել` չնայած տարբեր երկրների հետ ունեցած մեծ մրցակցությանը:
Մենք խորհրդատվական, թեստավորման և հետազոտական ծառայություններ մատուցելու մեծ փորձ ունենք կրիտիկական ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, կառավարության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտներում:
Ծառայություններ ձեռնարկությունների համար
Ծառայություններ՝ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք կարևորում են անվտանգության բոլոր պահանջները։
Ցանցերի ներթափանցման փորձարկում
Մենք առաջարկում ենք ցանցերի և սերվերների ներթափանցման փորձարկման համալիր ծառայություններ՝ Ձեր ենթակառուցվածքների անվտանգության թույլ կողմերը բացահայտելու համար։
Մի մեթոդ, որ գնահատում է ցանցային համակարգի անվտանգությունը` վերլուծելով և ուսումնասիրելով անվտանգության շրջանակներում հնարավոր բացթողումները կամ «անցքերը», ներխուժում սարքավորումների, ծրագրերի կամ այլ հավանական թերությունների մեջ: Այս փորձարկումները հայտնաբերում են անվտանգության համակարգի թերությունները, գնահատում պոտենցիալ վտանգի վնասները և տրամադրում տեխնիկական լուծում: Փորձարկումների արդյունքը հնարավորություն է ընձեռում ձեռնարկություններին անվտանգ որոշումներ կայացնել այնպիսի պայմաններում, ինչպիսիք են` նոր գրասենյակի ստեղծում, նոր ցանցի ենթակառուցվածքների տեղադրում, գոյություն ունեցող կամ նոր ծրագրերի արդիականացում:
Ցանցերի խոցելիության գնահատում
Ցանցային խոցելիության գնահատման ծառայությունները օգնում են հայտնաբերել, դասակարգել և առաջնահերթություն տալ ցանցային համակարգերի խոցելիություններին։
Խոցելիության գնահատումը ցանցերի և հոսթի հիմքի վրա հիմնված համակարգերի հետ կապված ռիսկերի չափման և դասակարգման գործընթաց է, որը թույլ է տալիս ռացիոնալ պլանավորել բիզնես ռիսկերը կառավարող տեխնոլոգիաները և գործունեությունը: Այն ներառում է անվտանգության, խոցելիությունների ավտոմատ վերլուծության կարգավորում, այնուհետև կազմում զեկույցներ, որոնք գտնում են անվտանգության խոցելի տեղերը և մանրամասն ուղղում դրանք: Խոցելիության գնահատումը ձևավորում, զարգացնում, վերանայում և հաստատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների անվտանգության դրույթները, ընթացակարգերն ու չափանիշները:
Վեբ-կայքերի ներթափանցման փորձարկում
Վեբ հավելվածների ներթափանցման փորձարկման մեր ծառայությունները հայտնաբերում են խոցելիությունները մինչև հարձակվողները կօգտագործեն դրանք։
Ի տարբերություն ցանցերի ներթափանցման փորձարկման, վեբ-կայքերի ներթափանցման փորձարկումը կենտրոնացած է վեբ-ծրագրերում պաշտպանության և պոտենցիալ ռիսկերը գտնելու վրա: Մեթոդներ օգտագործելով` հարձակվողները ներթափանցում են Ձեր վեբ-տարածություն` ձեռք բերելով ֆինանսական, անձնական եւ նույնիսկ բժշկական տեղեկատվություն: Այդ փորձարկումները ծրագրավորողներին թույլ են տալիս գնահատել և սերվերի, և հաճախորդի ծրագրերի խոցելի կողմերը:
Բաց կոդի աուդիտ
Ծրագրային կոդի աուդիտը օգնում է հայտնաբերել հավելվածների կոդում առկա անվտանգության խնդիրները։
Այս աուդիտի նպատակն է մանրամասն վերանայել ծրագրային ապահովման կամ համակարգչային ծրագրի բաց կոդը՝ բացահայտելու առկա անվտանգության ռիսկերը: Անհրաժեշտության դեպքում, մշակված ծրագրային ապահովման վերլուծությունից բացի, մենք կարող ենք ստուգել նաև ծրագրում օգտագործվող կոմպոնենտների և ստանդարտ գրադարաններում անվտանգության ռիսկերի առկայությունը: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը իրականացնում է բաց կոդի աուդիտ բոլոր հայտնի ծրագրավորման լեզուների համար:
Պաշտպանություն DDoS հարձակումներից
Պաշտպանեք Ձեր ծառայությունները բաշխված ծառայության մերժման հարձակումներից՝ կիրառելով առաջադեմ մեղմացման մեթոդներ։
Ծառայության մերժում բաշխված հասցեներից (DDoS) հարձակման մեթոդը նպատակ ունի մեծածավալ կամ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավոր անհասանելի դարձնել Ձեր վեբ-ռեսուրսները: Հարձակման նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և արդյունավետ պաշտպանության համար Ձեզ պրոֆեսիոնալ անվտանգության լուծում է անհրաժեշտ: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության մշակած «DDoS» դեմ լուծումն արդյունավետ կերպով պաշտպանում է ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր հարձակման մեխանիզմներից:
Վիրտուալ անձնական ցանց
Ապահովեք Ձեր հաղորդակցությունը՝ օգտագործելով կոդավորված վիրտուալ մասնավոր ցանցերի լուծումներ։
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության վիրտուալ անձնական ցանց (VPN) ծառայությունը ապահովում է Ձեր ինտերնետային կապի գաղտնիությունը՝ կոդավորելով Ձեր ուղղարկվող և ստացված բոլոր թվային տվյալները: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը թվային տվյալների կոդավորման համար օգտագործվում է աշխարհում առաջատար «AES-256» կոդավորման ստանդարտը՝ կողմնակի անձանցից պաշտպանելով Ձեր անձնական և ֆինանսական տեղեկությունները:
Համակարգչատեխնիկական փորձաքննություն
Մենք առաջարկում ենք թվային փորձաքննությունների ծառայություններ՝ կիբեր միջադեպերը հետաքննելու և վերլուծելու համար։
Մենք առաջարկում ենք թվային փորձաքննությունների ամբողջական լուծումներ՝ արձանագրությունից մինչև վերլուծություն, ինչպես նաև փորձագետի եզրակացության ներկայացում դատարանում: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունն առաջնորդվում է «ISO/IEC 27037:2012» ստանդարտով, որը թույլ է տալիս թվային ապացույցների հայտնաբերման, հավաքագրման և պահպանման գործընթացն իրականացնել միջազգային փորձի պահանջներով: Ընկերությունը պարտավորվում է ապահովել փորձաքննության իրականացման ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը:
Անվտանգության խորհրդատվություն
Ձեր կազմակերպության կարիքներին համապատասխան փորձագիտական անվտանգության խորհրդատվական ծառայություններ։
Ձեր ցանցային գործողությունները, մուլտիմեդիա ծառայություններն ու թվային տվյալները միշտ վտանգի տակ են, սկսած DDoS հարձակումներից և վնասակար ծրագրերի ռիսկերից մինչև ծառայության կեղծում: Մեր փորձագետները կօգնեն Ձեզ անվտանգ պահել տվյալները, ծառայություններն ու ցանցային ենթակառուցվածքները, կսահմանեն տեխնոլոգիաների հետ ծանոթացման գործընթացը և կմշակեն ճկուն անվտանգության համակարգեր` հիմնված լավագույն փորձի, տեխնիկական հմտությունների և անվտանգության խորը գիտելիքների վրա:
Դասընթացներ
Կիբերանվտանգության ուսուցման ծրագրեր՝ նախատեսված մասնագետների և կազմակերպությունների համար։
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ն առաջարկում է դասընթացների և կրթական ծրագրերի լայն շրջանակ տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր սպառողների համար: Դասընթացները կլինեն առաջադեմ ու փոխլրացնող` հնարավորություն տալով մասնակիցներին լրջորեն առաջադիմել յուրաքանչյուր մակարդակն ավարտելուց հետո: Դասընթացների և կրթության կենտրոնը առաջարկում է ստանդարտ ժամանակացույց, բայց դասընթացները կարող են կազմակերպվել նաև ըստ պահանջարկի, որպեսզի հարմարեցվեն հաճախորդների գրաֆիկին:
Աջակցություն
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի աջակից թիմը նվիրված է որակյալ աջակցություն տրամադրելուն։
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի աջակից թիմը նվիրված է որակյալ ծառայություններ մատակարարելուն, որոնք ամբողջովին բավարարում կամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները: Մենք համագործակցում ենք անվտանգության ոլորտում առաջատար ընկերությունների հետ ամբողջ աշխարհում և ունենք հավաստագրման ամենաբարձր աստիճաններ: Այսպիսով դուք կարող եք վստահ լինել, որ մեր աջակից թիմը ունի գիտելիք և վարպետության բարձր մակարդակ, որ հնարավորություն է տալիս նրանց լիովին աջակցել Ձեր կազմակերպության աշխատանքի կարևորագույն անվտանգության համակարգերին: