Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»Լավ անվտանգությունը բարձրացնում է բաժնետիրոջ արժեքը:
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը հեղինակություն է ձեռք բերել պետական հաստատությունների, ֆինանսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու շնորհիվ` նրանց ապահովելով բարձրորակ և պրոֆեսիոնալ լուծումներ: Կենտրոնանալով զուտ կիբեր-անվտանգության, ինֆորմացիոն ապահովության, տեխնոլոգիական ռիսկերի և անվտանգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա` ձգտում է բացահայտել Ձեր կազմակերպությանը սպառնացող վտանգները, իրականացնել կառավարման արդյունավետ համակարգ, որը հիմնված կլինի լավագույն փորձի վրա:
Լինեք պետական, թե հասարակական կազմակերպություն, Դուք ստանում եք նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` Ձեր ընթացիկ բիզնեսի դժվար խնդիրները լուծելու և հիմնական առաքելությունն իրականացնելու համար:
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի փորձագետները լավագույնս տիրապետում են իրենց բնագավառին և կարողանում իրենց գիտելիքները գործածել իրական կյանքում:
Դառնալ համաշխարհային մակարդակի լավ, հզոր և հարգի թիմ, ով իր կյանքն է նվիրել էթիկական հակերությանը և դրա հակազդմանը:
Միշտ գերազանցել հաճախորդի սպասելիքները` միաժամանակ ձգտելով մեր հաճախորդների գործառույթները դարձնել ավելի բարձրորակ և անվտանգ, մշտապես բարձրացնել մեր կողմից տրամադրվող ծառայությունների որակը և ապահեվել դրանց վաճառքը` մեր բնագավառում լիդեր դառնալու համար: Մենք կիրականացնենք այս տեսլականը այնպիսի միջավայրում, որտեղ թիմի բոլոր անդամները կգնահատվեն գործի մեջ իրենց ներդրման համար:
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը ձգտում է սպասարկել իր հաճախորդներին որպես վստահելի, անկողմնակալ խորհրդատու և ապահովել դինամիկ, չափելի արդյունքներով:
Անվտանգության հետ կապված ռիսկերի վերահսկման և կարգավորման ծառայությունը կօգնի գնահատել Ձեր գործող անվտանգության մեթոդները, կհոգա բիզնեսի կարիքները և կնպաստի ավելի արագ հասնել Ձեր նպատակին: Մեր փորձառու մասնագետները Ձեզ կօգնեն ճիշտ գնահատել անվտանգության ոլորտի ռիսկերը և լինել տեղեկացված: Մենք ունենք ծառայությունների լայն շրջանակ` բիզնեսի անվտանգության մակարդակի փորձարկումից և կարգավորումից մինչև անվտանգության վերապատրաստում և դասընթացներ:
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ն ունի համաշխարհային մակարդակի անվտանգության փորձարկման և խորհրդատվական ծառայություններ, որոնք կարող են իրական ներդրում լինել Ձեր բիզնեսին:
Մեր նպատակն է փոխել ավանդական, ձեռքով կատարվող աշխատանքները: Անվտանգության ծառայությունների, համաշխարհային լավագույն մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամբողջական, բայց անհատական լուծումներ տալ Ձեր խնդիրներին: Այս լուծումների շնորհիվ մեր պատվիրատուները կկարողանան հաղթահարել ոլորտում ձևավորվող և զարգացող անվտանգության ռիսկերը:
Լավ անվտանգությունը բարձրացնում է բաժնետիրոջ արժեքը: